Նոյեմբերի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո մեծ փոփոխություններ ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում նաև Հարավային Կովկասում, հավանաբար չեն լինի, գտնում են փորձագետները:
«Անկախ նրանից, թե ով կընտրվի նախագահ, ԱՄՆ-ն կշարունակի ակտիվ դերակատարությունը Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում: Ռոմնիի դեպքում, նրան մտահոգում է Ռուսաստանը, ուստի, նա նույնիսկ առավել ակտիվ կլինի հետխորհրդային երկրներում»,-հայտարարել է «Politico» գլխավոր խմբագիր Բիլ Նիկոլսը:
Նույն կարծիքին է նաև քաղաքական վերլուծաբան, Ազգային հանրային ռադիոյի խմբագիր Ռոն Էլվինգը, հայտնում է ԱՊԱ-ն: