
Սիրիայում սպառվել է հրադադարի ժամկետը՝ Դամասկոսում արդեն պայթյուններ են որոտացել: Ոչ կառավարությունը, ոչ ապստամբները հայտարարություն չեն արել հրադադարը երկարացնելու մտադրության մասին, որը հայտարարվել էր չորս օր առաջ ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմիի նախաձեռնությամբ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Կառավարությունը հրադադարի խախտման պատախանատու է համարում զինյալ խմբավորումներին: «Դա վկայում է այն մասին, որ նրանք մտադիր են մասնատել և ոչնչացնել Սիրիան: Այս պայմաններում սիրիական բանակին այլ ելք չի մնում, «քան երկաթե ձեռքով արմատախիլ անել ահաբեկչությունը»,-ասվում է կոմյունիկեում:
Առավոտյան արդեն երկու պայթյուն է որոտացել Դամասկոսում, զոհեր չկան, միայն նյութական վնաս է հասցվել: