24 հուլիսի 2003 - 22:30 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՎՃԱՐԻ ԻՐԱՆՈՒՄ «ՅԱԿ-40» ԻՆՔՆԱԹԻՌԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը հատկացնել 473 մլն դրամ` Իրանում «Յակ 40» ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին փոխհատուցում վճարելու համար: ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, այդ գումարը կվճարվի «Արմավիա» ընկերության կողմից Հայաստանի կառավարությանը 2003թ. վճարվող գումարներից: