24 ապրիլի 2005 - 12:41 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՆ ԱՆԿԱՐԱՅԻՑ ԵՎ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վրաստանի մայրաքաղաքում կայացել է Հայոց եցաղսպանության 90-րդ տարելիցին նվիրված հանրահավաք: Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության առաջ հավաքվել են մի քանի տասնյակ մարդիկ եւ պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն թուրքական, այլեւ վրացական իշխանություններից: Այսօր Վրաստանում ավելի լայնամասշտաբ ակցիա է նախատեսվում անցկացնել Ախալքալակում, որտեղ բնակվում են մեծ թվով հայեր: