31 հոկտեմբերի 2012 - 11:29 AMT
«Disney» ընկերությունը կնկարահանի «Աստղային պատերազմների» շարունակությւոնը

Ամերիկյան «Ուոլտ Դիսնեյ» ընկերությունը համաձայնվել է 4.05 մլրդ դոլարով գնել լեգենդար «Աստղային պատերազմներ» կինոսագայի արտադրող «Լուկասֆիլմ» ընկերությունը նրա հիմնադիր և ղեկավար Ջորջ Լուկասից:

Այդ մասին այսօր հաղորդել է BBC-ն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հայտարարելով գործարքի մասին՝ «Դիսնեյը» հաղորդել է, որ մտադիր է շուտով նկարահանել «Աստղային պատերազմների» շարունակությունը:

Արդեն 2015-ին պլանավորվում է թողարկել «Էպիզոդ 7»-ը, որը ֆիլմի սերիաների առաջին նոր ֆիլմն է:

«Դրան կհետևեն «Էպիզոդ 8»-ը և «Էպիզոդ 9»-ը, այնուհետև՝ յուրաքանչյուր 2-3 տարին մեկ մեկական նոր ֆիլմ»,- նշել է BBC-ն:

«Եկել է ժամանակը հանձնել «Աստղային պատերազմները» կինոարտադրողների նոր սերնդի»,- ասել է Լուկասը գործարքի առիթով արված հայտարարությունում