25 ապրիլի 2005 - 08:22 AMT
ԵԽԽՎ-Ն ԿՔՆՆԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքը կքննարկվի այսօր իր աշխատանքը սկսող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում: Ըստ
ԵԽԽՎ կայք Էջի տեղեկատվության, նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մամուլի ազատության եւ լրագրողների աշխատանքների պայմանները հակամարտության գոտիներում, ինչպես նաեւ Եվրոպական սահմանադրությունը: