31 հոկտեմբերի 2012 - 18:45 AMT
Բեռլինի կենտրոնում բողոքի ակցիա է տեղի ունեցել Էրդողանի քաղաքականության դեմ

Բեռլինի կենտրոնում կայացել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ բողոքի ակցիա: Էրդողանը ժամանել է Գերմանիա Թուրքիայի դեսպանատան բացմանը մասնակցելու, ինչպես նաև ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների համար: Կազմակերպիչների գնահատականների համաձայն, ցույցին մասնակցել են շուրջ երեք հազար մարդ: Ոստիկանությունը հաշվել է շուրջ 2,5 հազար ցուցարարներ, գրում են տեղի ԶԼՄ-ները:

Ցուցարարները մեղադրել են Էրդողանին նրանում, որ նա Թուրքիան հեռացնում է ժողովրդավարությունից, ճնշում խոսքի ազատությունը և քաղաքացիների իրավունքները: Նրանցից ոմանք վարչապետին անվանել են «ֆաշիստ»: Հոկտեմբերի 30-ին Էրդողանը գերմանացի քաղաքական գործիչների հետ Բեռլինում բացել է թուրքական դեսպանատան նոր շենքը, որը դարձել է աշխարհում նրա երկրի ամենամեծ դեսպանատունը: