25 ապրիլի 2005 - 10:26 AMT
ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶՈՒ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵԱՀԿ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Ապրիլի 26-ին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Դիտարկումը կընթանա Տավուշի մարզում (Հայաստան) եւ Ղազախի շրջանում (Ադրբեջան) զինված ուժերի շփման գծում: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը դիտարկմանը կմասնակցի հայկական կողմից, հաղորդում է «Արմինֆոն»: