Չինաստանում կայացել «Ցզյան-31» հինգերորդ սերնդի կործանիչի փորձնական թռիչքը: Այդ մասին այսօր հաղորդել են չինական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով, ՉԺՀ-ն ԱՄՆ-ից հետո դարձել է երկրորդ երկիրը, որը միաժամանակ մշակում է հինգերորդ սերնդի կործանիչների երկու մոդելներ:
Չինական մեկ այլ նորագույն «Ցզզյան-20»-ի նման «Ցզյան-31»-ը կկիրառի «ստելս» տեխնլոգիան, որն այն քիչ նկատելի կդարձնի հակառակորդի ռադիոլոկացիոն կայանի համար: «Ցզյան-31»-ի թռիչքը կայացել է հոկտեմբերի 30-ին և նախատեսել մեքենայի ստուգում բարձր արագություններում մանևրելու ժամանակ:
Մասնագետների կարծիքով, ինքնաթիռը դասվում է միջին կործանիչների շարքին և իր քաշային բնութագրերով գտնվում է ամերիկյան «Ֆ-15» և ռուսական «ՄԻԳ-29»-ի միջև: