Բացելով ՀՀ կառավարության նիստը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ավելի վաղ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը քննարկվել են հանրապետության նախագահի մոտ: «Ընթացիկ վիճակը մեզ չի գոհացնում: Վաղը ես խորհրդակցության եմ հրավիրելու Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամներին այդ ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու նպատակով»,-ասել է նա:
Միաժամանակ նա հանձնարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին տեղեկություններ տրամադրել այն մասին, թե որ հասարակական կազմակերպությունների հետ են համագործակցում պետական կառույցները կոռուպցիայի հետ կապված խնդիրները լուծելու համար»,-ասել է վարչապետը:
Ավելին, Տիգրան Սարգսյանը կարևորել է ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մասնակցությունն այդ խնդրի լուծման գործին: