1 նոյեմբերի 2012 - 15:51 AMT
Հարավային Չինաստանում 1,26 մլն մարդ է տուժել «Շոնտին» թայֆունից

Մոտ 1,26 մլն մարդ է տուժել «Շոնտին» թայֆունից Հարավային Չինաստանում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Մեկ տեղաբնակ զոհվել է, վեցը անհայտ կորել են:

Հորդառատ անձրևն ու փոթորկալից քամին արևադարձային Հայնան կղզում ստիպել են տարհանել շուրջ 52 հազար մարդու, հայտնել է տեղի քաղաքացիական աշխատակազմի վարչությունը: Քանդվել և վնասվել է մոտ երկու հազար տուն: Տնտեսական անմիջական վնասը կազմել է 160 մլն դոլար, հայտնել է «Սինհուա» գործակալությունը: