1 նոյեմբերի 2012 - 16:47 AMT
Իվանիշվիլին հատուկ ներկայացուցիչ է նշանակել ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հինգշաբթի քաղաքագետ և դիվանագետ Զուրաբ Աբաշիձեին նշանակել է վարչապետի հատուկ ներկայացուցիչ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորման գծով:

Նոր պաշտոն սահմանելու իր մտադրության մասին Իվանիշվիլին հայտարարել է հինգշաբթի կառավարությունում ճեպազրույցի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է կարողանան հարաբերություններ հաստատել մեր մեծ հարևանի՝ Ռուսաստանի հետ, քանի որ մեր երկրների հարաբերությունների պատմությունը շատ երկար է: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերություններն ու նոր որակ հաղորդենք դրանց»,-Իվանիշվիլիի խոսքն է մեջբերում «Նովոստի-Գրուզիան»: