
Լիբանանի զինվորականները Սիրիայի հետ սահմանին կասեցրել են զինյալ վարձկանների մուտքը երկիր: Միջադեպը տեղի է ունեցել Հնյեդարեի սահմանապահ ուղեկալում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Գրոհայինները, որոնք «ջիպերով» էին տեղաշարժվում, հրաժարվել են կանգ առնել անցակետի մոտ և կրակ են բացել: Փոխհրաձգության արդյունքում 11 զինծառայողներ վիրավորվել են, մի քանիսին հաջողվել է ձերբակալել:
Վադի Համիդում հարձակման են ենթարկվել երեք լիբանանցի սահմանապահներ, որոնք խանգարել են սիրիացի ընդդիմադիրներին վիրավոր գրոհայինին տեղափոխել սահմանից այն կողմ: