2 նոյեմբերի 2012 - 09:27 AMT
«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավորը լքել է այն

ԲՀԿ խմբակցությունը երեկ փոխել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի իր ներկայացուցչին: Այսուհետ Մերուժան Սիմոնյանի փոխարեն հանձնաժողովում ԲՀԿ-ն կներկայացնի Վահան Բաբայանը:

«Ժողովուրդ»-ը գրում է, որ Մ. Սիմոնյանը ԲՀԿ-ում ասել է, որ այդ հանձնաժողովն իր ոլորտը չէ: «Հիշեցնենք, որ նախօրեի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարցը, Սիմոնյանը դուրս էր եկել և այդպես էլ չէր մասնակցել քվեարկությանը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց Մ. Սիմոնյանին Վ. Բաբայանով փոխարինելու մասին լուրերը: Սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը չունի որևէ ենթատեքստ, այլ պարզապես իրենք տեղափոխություններ են արել»,-գրում է թերթը: