2 նոյեմբերի 2012 - 11:43 AMT
Չիգորինի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը և Վլադիմիր Հակոբյանը կիսում են 5-10-րդ տեղերը

Սանկտ Պետերբուրգում ընթացող Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում արդեն կայացել են վեց տուրեր: Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հանդիպել է Միխայիլ Անտիպովի (Ռուսաստան) հետ և հաղթանակ տարել: Վլադիմիր Հակոբյանը պարտության է մատնել Կիրիլ Ստուպկային (Բելառուս), իսկ Զավեն Անդրիասյանը՝ Դասա Դեբաշիսին (Հնդկաստան):

Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Բոգդան Բելյակովի հետ (Ռուսաստան), իսկ Հովիկ Հայրապետյանը՝ Իգոր Լուսիայի (Ռուսաստան):

Այդ տուրից հետո Հովհաննիսյանը և Հակոբյանը հավաքել են 5-ական միավոր և զբաղեցնում են 5-10-րդ տեղերը:

Չիգորինի մրցաշարն ընթանում է Սանկտ Պետերբուրգում «Պարկ» հյուրանոցում և ավարտվելու է նոյեմբերի 4-ին: