2 նոյեմբերի 2012 - 12:44 AMT
Սունդուկյանի թատրոնում կներկայացվի «Ռոմեո և Ջուլիետ» բալետը. մուտքն ազատ է

«Ռոմեո և Ջուլիետ» բալետը նոյեմբերի 6-ին ներկայացվելու է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում, որի մուտքը կլինի անվճար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:

Նրա խոսքով՝բալետի պարողները ելույթ կունենան նույն զգեստներով, որով պարում էին օպերային թատրոնում, սակայն առանց դեկորացիաների:

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր վերականգնվում է, և բալետի պարողները այժմ ելույթ են ունենում Սունդուկյանի թատրոնի բեմում: