27 ապրիլի 2005 - 09:12 AMT
LUFTHANSA ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԴԵՊԻ ԵՐԵՎԱՆ
Ընթացիկ տարվա հունիսի 2-ից գերմանական Lufthansa ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Հայաստան: Կիրականացվի շաբաթական 3 չվերթ Մյունխենից Երեւան` Airbus A319/320 ինքնաթիռներով: «Մենք ուրախ ենք սկսել կանոնավոր չվերթներ դեպի Հայաստան են Վրաստան եվ մեր ապագա ուղեւորներին առաջարկում ենք օգտվել մեր ծառայություններից», - ասել է Lufthansa-ի ԱՊՀ եվ Ռուսաստանի տարածաշրջանային տնօրեն Գյունթեր Օտտը: