2 նոյեմբերի 2012 - 17:35 AMT
Հայկական ընկերությունների կմասնակցեն Պեկինում կայանալիք խմիչքի ցուցահանդեսին

Զարգացման հայկական գործակալությունը իրականացնում է նոյեմբերի 4-6ը Պեկինում կայանալիք «China (Beijing) International Wine & Spirits Fair» խմիչքի ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի հայկական խմիչքների մուտքը չինական շուկա:

Ցուցահանդեսին մասնակցում են հայկական 3 ընկերություն՝ «Երևանի կոնյակի գործարան», ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, Արարատի կոնյակի գործարան “Ա.Կ.Զ” ՍՊԸ:

ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության և կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաև չինական շուկան, և հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում,հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: Հայաստանում ներկայումս գրանցված է չինականկալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն: