Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է իր մարտական ինքնաթիռները Պարսից ծոցի շրջան ուղարկելու պլանները՝ այնտեղ աշխարհաքաղաքական իրավիճակի հետագա բարդացման հետ կապված՝ Իրանի միջուկային ծրագրից ելնելով:
Պարսից ծոց բրիտանական ռազմաօդային ուժեր ուղարկելու մասին որոշումը կընդունվի երկրի վարչապետ Դևիդ Կեմերոնի կողմից ղեկավարության հետ առաջիկայում կայանալիք հերթական բանակցություններից հետո:
Հայտնի է դարձել, որ ամերիկյան դեսանտային նավերի հերթական խումը ժամանել է Պարսից ծոցի շրջան: