
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքում նախատեսվող ուղղումները, որով ավելացվում է չարտոնված հանրահավաքների համար նախատեսված տուգանքը, հայտնել է «ԱՊԱ» գործակալությունը:
Արգելված հավաքների ժամանակ թույլ տրված իրավախախտումների համար նախատեսվում է 5-8 հազար մանաթ (200-320 հազար ռուբլի) տուգանք: Նախկինում այդ տուգանքը 300 մանաթ էր՝ 12 հազար ռուբլի:
Նոր տուգանքներ են սահմանվել ցույցերի այն մասնակիցների համար, որոնց մոտ կհայտնաբերվի զենք, ինչպես նաև պայթուցիկ նյութեր և սարքեր: