
Կահիրեից դեպի հարավ հայտնաբերվել է եգիպտական 5-րդ տոհմի արքայադստեր գերեզմանոցը, որը թվագրվում է 2500թ. մ.թ.ա: Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի հնությունների գծով նախարար Մոհամմեդ Իբրահիմը:
Շերտ Նեբտի գերեզմանը հայտնաբերվել է Աբու Սիրի շրջանում, այն կազմված է չորս սյուներից, որոնք ծածկված են գրություններով: Մասնավորապես գրված են արքայադստեր անունն ու տիտղոսները:
Բացահայտումը կատարել են չեխ հնագետները: