
Մեկ թուրք զինվոր է սպանվել և վեցը վիրավորվել են քրդերի հարձակման արդյունքում Դիրաբեքիր գավառի հարավ-արևելքում:
Ինչպես հայտնում է Todayszaman-ը, ՔԱԿ ահաբեկիչները նռնականետերից հարվածել են հսկիչ անցագրային կետին: Զինվորները պատասխան կրակ են բացել ահաբեկիչների ուղղությամբ:
Ուղղաթիռների ուղեկցությամբ զինվորական ստորաբաժանումները սկսել են ահաբեկիչների խմբի հետապնդումը: