3 նոյեմբերի 2012 - 13:06 AMT
Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար է ընտրվել ԱԺ նախագահը

2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին երեկ երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ կուսակցության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն առաջարկել է, որ իր նախընտրական շտաբը ղեկավարի Հովիկ Աբրահամյանը: Գործադիր մարմինը համաձայնել է: ԱԺ նախագահը ՀՀԿ շտաբի ղեկավար է ընտրվել կուսակցության ԳՄ միաձայն որոշմամբ:

Ինչպես փոխանցել է Էդուարդ Շարմազանովը՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական՝ պատվիրակությունների ընտրության և կազմակերպչական հարցեր: