
Միթ Ռոմնիի նախընտրական շտաբը հրապարակել է իր ուղերձն ամերիկյան քրիստոնյաներին: Այդ մասին հաղորդում է Independent News-ը:
Ուղերձում խոսքը գնում է այն մասին, որ ընտրությունների Ռոմնիի մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման սպառնալիք է նրանց հավատի ազատության համար, գրում է The Huffington Post-ը:
Նման հայտարարությունների համար հիմք են ծառայել Օբամայի խոսքերը, որոնք նա ասել է 2008-ին: Այդ ժամանակ Օբաման հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում ամերիկացիները «զենք են բռնում կամ դիմում կրոնի»: Դատելով ամեն ինչից, նրա ընդդիմադիրների կարծիքով այդ հայտարարությունը կարող է գնահատվել որպես հավատացյալների կրոնական զգացմունքների վիրավորում: