3 նոյեմբերի 2012 - 16:16 AMT
Սիրիացի գրոհայինները սկսել են Տաֆտանազի ռազմական օդանավակայանը գրավելու գործողություն

Սիրիացի գրոհայինները հայտարարել են Տաֆտանազում ռազմական օդանավակայան գրավելու խոշոր գործողության մասին, որը գտնվում է Հալեպից հարավ-արևելք:

Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչն ինտերնետում տեղադրված հոլովակում հայտարարել են, որ հարձակողական գործողության մեջ ներգրավվելու են զինված ապստամբների հինգ ստորաբաժանումներ:

Օդանավակայանի վրա վերահսկողությունն անհրաժեշտ է գրոհայիններին իրենց դեմ օգտագործվող ռազմական ավիացիային հակազդելու համար: