3 նոյեմբերի 2012 - 17:28 AMT
Հարավային Մանհեթենի բնակիչների մի մասի տներում վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Հարավային Մանհեթենի բնակիչների կեսի տներում ուրբաթ երեկոյան վերականգնվել է էլեկտրամատակարարումը, որը խափանվել էր «Սենդի» փոթորկի պատճառով :

Տվյալ պահին Մանհեթենի մոտ 130 հազար բնակիչներ մնում են առանց էլեկտրականության: Փորձագետները ենթադրում են, որ էլեկտրամատակարարումը լիովին կվերականգնվի երկու շաբաթվա ընթացքում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: