Հեռախոսների խոշորագույն արտադրող Samsung-ը շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն է վաճառել մոտ 5 ամսում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
20 մլն նիշին հասնելու մասին արտադրողը հայտարարեց սեպտեմբերին, այդպիսով ևս 10 մլն սարք իրացնելու համար ընկերությանը պահանջվեց երկու ամիս:
Սմարթֆոնի համաշխարհային վաճառքը մեկնարկել է մայիսի վերջում:
Սարքն աշխատում է Google Android օպերացիոն համակարգով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: