Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանում են, որ այս ամիս սկսվելու է հանրապետության ճանապարհներն առավել անվտանգ երթևեկություն ապահովելու միջոցառումները: Մասնավորապես, վարորդներին տեղեկացնում են, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը արդեն մեկնարկել է: Ստուգվելու է տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:
Ճանապարհային ոստիկանությունից հիշեցնում են, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում: