5 նոյեմբերի 2012 - 16:28 AMT
Երկու մարդ է զոհվել Բահրեյնում պայթյունների հետևանքով

Երկու մարդ է զոհվել Բահրեյնում պայթյունների հետևանքով, այդ մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն:

Ըստ նրա, նախորդ առավոտյան Մանամայում գործարկվել է ընդհանուր առմամբ 5 ինքնաշեն պայթուցիկ սարք:

Իրավապահ մարմինները խորհուրդ են տալիս չդիպչել կասկածելի արառկաների, իսկ դրանց առկայության դեպքում անհապաղ հեռաձայնել 999 համարին:

Նման միջադեպեր են տեղի ունենում թագավորությունում անցյալ տարվա փետրվարից, երբ Թունիսում ու Եգիպտոսում հեղափոխական իրադարձությունների ֆոնի վրա սկսվեցին շիաների ելույթները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: