6 նոյեմբերի 2012 - 11:03 AMT
Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհում ամենահզոր հիդրոտուրբինով ՀԷԿ-ը

Չինաստանում մեծության երրորդ «Սյանցզյաբա» ՀԷԿ-ը շահագործման է հանձնվել երկրի հարավ-արևմուտքում: ՀԷԿ-ում գործարկվել է 800 ՄԲթ հզորությամբ աշխարհում խոշորագույն հիդրոտուրբինը և ևս մեկն աշխատում է թեստային ռեժիմով: Կայանում կգործեն նման 8 էներգաբլոկներ, հաղորդում է տեղի մամուլը:

Բոլոր 8 գեներատորների գործարկումից հետո «Սյանցզյաբա» հանգույցը կարտադրի տարեկան 30,8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: