Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլլ Նոտչ գյուղի բնակիչները, հին ավանդույթի համաձայն, առաջինն են քվեարկել 2012-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում:
Այստեղ Բարաք Օբաման և Միթ Ռոմնին հավաքել են հավասար քանակությամբ ձայներ` հինգական: Գյուղի բնակիչները քվեարկել են 00:01-ին (Մոսկվայի ժամանակով 09:01-ին):
Նոյեմբերի 6-ին ԱՄՆ քաղաքացիներն ընտրում են նախագահ, ինչպես նաև կոնգրեսի անդամներ և 11 նահանգների նահանգապետեր: