Նավթի համաշխարհային գներն աննշան նվազել են երեքշաբթի օրվա սակարկությունների ընթացքում «Սենդի» փոթորկից հետո հումքի առաքումների վերականգնման սպասումների ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,05 դոլարով կամ 0,06 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 85,60 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արեժքը նվազել է 0,06 դոլարով կամ 0,06 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 107,67 դոլար:
ԱՄՆ Առափնյա պահպանության տվյալերով, 15 տանկերներ ընթացիկ շաբաթ կժամանեն Նու Յորք: