Նոյեմբերի 6-ին NASDAQ OMX ֆոնդային բորսայում տեղի ունեցավ «Արարատբանկ» ԲԲԸ արտարժութային պարտատոմսերի ցուցակմանը նվիրված պաշտոնական արարողությունը:
«Այս քայլը առաջ կմղի Հայաստանի կապիտալի շուկան, որպեսզի այն սկսի զարգանալ արագ տեմպերով»,-ասել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Իր հերթին բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ արժութային պարտատոմսերի թողարկման արդյունքում բանկը 163 ներդրող ունեցավ, որոնք հիմնակնում ֆիզիկական անձինք են: Լրագրողների հետ զրույցում «Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրենի տեղակալը նշել է, որ ներդրողների թվում կան ինչպես բանկի նախկին հաճախորդներ, այնպես էլ նոր: «Մենք նշում ենք, որ աճում է բնակչության հետաքրքրությունը պարտատոմսերի մասով ներդրումների հարցում, առավել ևս, որ դրա համար մեծ աշխատանք է կատարվել»,-ասել է նա:
Դավիթ Հարությունյանը հավելեց նաև, որ «հաջողությունը վստահություն է ներշնչում, որ 2013թ. բանկը հանդես կգա նոր առաջարկներով»:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն հոկտեմբերի 1-ին հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկման մասին: Թողարկվեցին 40 000 անվանական, ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 36 ամիս մարման ժամկետով, 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: Որպես մարքեթ-մեյքեր հանդես եկավ «Ռենեսա» ընկերությունը: