6 նոյեմբերի 2012 - 13:13 AMT
Նիժնի Նովգորոդի ոստիկանությունը փնտրում է Հայաստանի քաղաքացիների վրա հարձակված կողոպտիչներին

Ոստիկանությունը փնտրում է Նիժնի Նովգորոդում Հայաստանի քաղաքացիների վրա հարձակված կողոպտիչներին: Գույքի կողոպուտի մասին դիմում է ներկայացրել Հայաստանի քաղաքացին, հայտնել են ՆԳՆ մամլո ծառայությունում, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տուժածը ոստիկանությունում պատմել է, որ հազիվ էր հասցրել Երևանից Նիժնի Նովգորոդ ժամանել, երբ նրա դեմ ավազակային հարձակում կատարվեց: Տուժածը բացատրեց ոստիկաններին, որ օդանավակայանում նրան դիմավորել է եղբայրը: Հետո նրանց է մոտեցել տաքսու վարորդը և առաջարկել է տուն հասցնել: Առաջարկված ծառայություններից եղբայրները հրաժարվել են, սակայն լեզվակռվի են բռնվել վարորդի հետ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դրանից հետո Հայաստանի բնակիչները նստել են իրենց մեքենան և դեպի տուն են գնացել: Մի փոքր առաջ գնալով, նրանք նկատել են, որ իրենց սև մեքենա է հետևում, որոշել են կանգնել: Հետապնդող մեքենայից 5 տաղամարդ է դուրս եկել բեյսբոլի մականներով: Հարձակվողների թվում եղել է հենց այն նույն տաքսու վարորդը, որի հետ նրանք վիճել էին:

Ոճրագործները երկու պայուսակ են գողացել, որտեղ եղել են անկողնային պարագաներ, կոնյակ, դրամ, ոսկյա իրեր, ինչպես նաև ավտոդողեր: Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և տուգանք՝ մոտ 1 մլն ռուբլի: