Բելառուսը պատրաստ է գյուղտեխնիկա առաքել Հայաստան լիզինգի միջոցով, այդ մասին նոյեմբերի 6-ին Մոսկվայում լրագրողներին է հայտարարել Բելառուսի ԱԳ առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը բելառուսա-հայկական ԱԳ միջգերատեսչական խորհրդակցությունների ավարտին:
Ըստ նրա, Բելառուսն ու Հայաստանը մտադիր են ավելացնել առևտրա-տնտեսական համագործակցությունը: «Մենք արձանագրեցիքն, որ առկա ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում ներուժին»,-նշել է Բելառուսի ԱԳ փոխնախարարը:
Ինչպես նշել է Միխնևիչը, կողմերը Մինսկում որոշել են փոխադարձ առևտրի զարգացման ուղիները, համագործակցությունը նորարարության ոլորտում ու Հայաստանում հավաքման արտադրությունների ստեղծման հնարավորությունները, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը: