Երկու ընկերություն արդեն հայտ է ներկայացրել Կենտրոնական բանկ արտարժույթի պարտատոմսերի թողարկման համար: Այդ մասինի նոյեմբերի 6-ին Երևանում հայտարարեց NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:
Ըստ նրա, այդ ընկերությունները ներկայացնում են շինարարության և ռիթեյլի ոլորտները: «Մենք արդեն ունենք մոտ 5-7 մլն դոլարի ընդհանուր ծավալ»,-ասել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրենը:
Նոյեմբերի 6-ին NASDAQ OMX ֆոնդային բորսայում տեղի ունեցավ «Արարատբանկ» ԲԲԸ արժութային պարտատոմսերի ցուցակմանը նվիրված պաշտոնական արարողությունը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն դեռևս հոկտեմբերի 1-ին հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի 5-րդ թողարկման մասին: Թողարկվեցին 40 000 անվանական, ոչ փաստաթղթային արժեկտրոնային պարտատոմսեր 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 36 ամիս մարման ժամկետով, 9 տոկոս տարեկան եկամտաբերությամբ: Որպես մարքեթ-մեյքեր հանդես եկավ «Ռենեսա» ընկերությունը:
Կոնտանտին Սարոյանը կարևորեց այն հանգամանքը, որ բանկի օրինակով լավ փորձ կկուտակվի ողջ ցիկլի անցկացման առումով՝ թողարկումից, տեղաբաշխումից, բորսայում ցուցակումից մինչև մարում, ինչը խթան կհանդիսանա մյուս ընկերությունների համար: