2012 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային հիփոթեքային ընկերություն ԱՀԸ կողմից վերաֆինանսավորվել է 123 հիփոթեքային վարկ 1,04 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով, որից Երևանում` 81 վարկ, 804,3 մլն ՀՀ դրամ, մարզերում` 42 վարկ, 231,3 մլն ՀՀ դրամ:
2012 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 3077 վարկ` 23,1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: