6 նոյեմբերի 2012 - 16:06 AMT
ՀԱԿ անդամ. Եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, ՀԱԿ առաջնորդը պետք է փոխվի

Նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է և պարտավոր է առաջադրվել: ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համոզմամբ՝ եթե դա տեղի չունենա, ուրմեն առաջ կգա ՀԱԿ առաջնորդին փոխելու խնդիրը: «Առաջնորդը նրա համար է, որպեսզի առաջադրվի և տանի դեպի հաղթանակ: Բազմաթիվ հարցերում ես համաձայն չեմ եղել ընտրված մարտավարությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սոս Գիմիշյանը: Ըստ նրա՝ նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանի թեկանծուն կարող է լինել ցանկացածը, իսկ Կոնգրեսինը՝ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը: