Նոյեմբերի 9-11-ը Երևանում կկայանա Ռուդոլֆ և Եղիշ Կարապետյանների անվան 4-րդ միջազգային հուշամրցաշարը: «Դինամո» մարզական համալիրում կմրցեն ազատ ոճի պատանի ըմբիշները:
Մրցաշարին մասնակցելու են Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Արցախը, Ջավախքը և Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող ըմբիշները:
Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա նոյեմբերի 10-ին: