6 նոյեմբերի 2012 - 16:51 AMT
Երևանն ու Մինսկը շահագրգռված են ամրապնդել գործընկերային հարաբերությունները

Բելառուսն ու Հայաստանը հաստատել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ հետաքրքրությունը: Այդ մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամլո ծառայությունը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի և ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի Մինսկում կայացած հանդիպման ավարտին:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել նախօրեին տեղի ունեցած հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքների վերաբերյալ: Քննարկվել են հայ-բելառուսական փոխգործակցության վիճակն ու հեռանկարները: Նշվեց, որ ապրանքաշրջանառության առկա մակարդակը չի համապատասխանում կողմերի տնտեսական ներուժին ու հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակին», հայտնել է մամլո ծառայությունը, փոխանցում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը:

Քննարկվել են մի շարք նախագծեր: Այդպես, հայկական կողմը ուշադրությունը հրավիրել է Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներին: