Մոսկվան կողմ է, որպեսզի ՄԱԿ դիտորդները վերադառնան Սիրիա, ավելի մեծ կազմով, քան նախկինում:
«Մեր դիրքորոշման մի մասը դա ՄԱԿ դիտորդների վերադարձն է Սիրիա, նրանց քանակի ավելացումը, որպեսզի նրանք իրենց աչքով տեսնեն, թե ով և ինչպես է կատարում հրադադարի պայմանները»,-հայտարարել է Սերգեյ Լավրովը Հորդանանի պաշտոնակից Նասեր Ջոդի հետ հանդիպման ավարտին, հայտնում է «Ինտերֆաքսը»: