Նիգերիայի Գաշուա քաղաքում մահացել են հինգ հոգի կառավարական զորքերի գործողության ընթացքում. զինվորները շուրջկալել են «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման գրոհայիններին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տեղի բնակիչները հաղորդել են, որ երեքշաբթի առավոտյան քաղաքում լսվել են կրակոցների և պայթյունների ձայներ: