Իսպանիայում սահմանվել է գործազուրկների թվի նոր ռեկորդ՝ յուրաքանչյուր չորրորդ աշխատունակ իսպանացին աշխատանք չունի, ընդ որում երիտասարդների շարքում իրավիճակն ավելի վատ է, գրում է MIGnews-ը:
Աշխատանքի նախարարության տվյալներով, հոկտեմբերին աշխատանքը կորցրել են ևս 128 հազար մարդ, այսինքն նախորդ ամսվա համեմատ երկրում գործազրկությունն աճել է 2,73 տոկոսով, իսկ 2011-ի հոկտեմբերի համեմատ՝ 10,84 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի վերջի դրությամբ Իսպանիայում գործազուրկ են 4,83 մլն աշխատունակ իսպանացիներ: