30 ապրիլի 2005 - 11:53 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է
Ռուսաստանը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշման կատարման երաշխավորներից մեկը: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Open Armenia.com» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, «Ռուսաստանը, ինչպես եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահներ` Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, կոչված են մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»: Ինչպես նշել է Սմբատյանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ որոշումը, եւ Ռուսաստանը, ինչպես նաեւ մյուս երկրները, կընդունի այդ որոշումը: