30 ապրիլի 2005 - 12:13 AMT
ՀՀ ԴԵՍՊԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱՎՈՐ Է ԳՆԱՀԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայ-ռուսական փոխհարաբերությունները ես գնահատում եմ որպես օրինավոր»,-հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Open Armenia» կայքին տված օն-լայն հարցազրույցի ժամանակ: Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գործընկերն է, այլ նրա վասսալը, Արմեն Սմբատյանը նշել է, որ նման բան չի լսել: «Իսկ մարդկային տեսակետից, կարող եմ ասել, որ ինչպես մենք մեզ կընկալենք, այնպես էլ կընկալվենք ուրիշների կողմից»,-հայտարարել է դեսպանը: Պատասխանելով այն հարցին, թե այսօր գնում է ազդեցության ոլորտների բաժանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ Անդրկովկասում, Արմեն Սմբատյանը նշել է, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ռազմավարական գործընկերներ են պատմական արդեն բավական երկարատեւ շրջանի ընթացքում: Բացի այդ, Հայաստանը ունի սեփական գերակայությունները արտաքին քաղաքականության ոլորտում, որոնք համապատասխանում են Հայաստանի ազգային շահերին: