Երեկ բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների և զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ ԼՂՀ Պ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Խորհրդակցության ժամանակ, որին ներկա էին նաև ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը և ռազմաիրավապահ մի շարք կառույցների ղեկավարներ, քննարկվել են Արցախի զինված ուժերում տիրող զինվորական կարգապահության ընթացիկ խնդիրները:
Խորհրդակցության ընթացքում մասնակիցներն անդրադարձել են բանակում արձանագրվող իրավախախտումների վերլուծությանն ու դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքների ընթացիկ վիճակին, ընդգծել, որ ինչպես ռազմաիրավապահ մարմինները, այնպես էլ զինվորական կարգապահության ոլորտի պատասխանատուները պետք է լինեն ոչ թե կատարված հանցագործությունը ֆիքսողի, այլև ժամանակին դրանք բացահայտողի և կանխարգելողի դերում: