7 նոյեմբերի 2012 - 15:52 AMT
Դեկտեմբերի 1-ին Սյուզի Կենտիկյանը կմենամարտի ամերիկուհի Կարինա Մորենայի դեմ

WBA, WIBF և WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը դեկտեմբերի 1-ին կմենամարտի աշխարհի նախկին քառակի չեմպիոնուհի Կարինա Մորենոյի դեմ: 10 ռաունդներից բաղկացած մենամարտը կկայանա Գերմանիայում, հաղորդում է boxingnews24.com-ը:

« Դա կլինի մեծ մենամարտ, քանի որ այն ինձ կօգնի վեադառնալ սպորտ և հուսով եմ, որ այս մենամարտում մրցավարներն արդար կգտնվեն: Մենք ուսումնասիրել ենք Կենտիկյանի թույլ կողմերը և կօգտնվենք դրանցից»,-ասել է Մորենոն:

Կենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, դրանցից միայն 1-ում է պարտություն կրել: Նա 96:94, 96:94 և 96:95 հաշվով զիջել է ամերիկուհի Մելիսսա ՄակՄորրոուին: