7 նոյեմբերի 2012 - 16:23 AMT
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը շնորհավորել է Օբամային` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը իր ջերմ շնորհավորանքներն է փոխանցել Բարաք Օբամային` ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ռասմուսսենի հայտարարությունում ընդգծվում է, որ «նախագահ Օբաման ցուցաբերել է ակնհայտ լիդերություն` Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի կենսակարևոր կապը պահպանելու հարցում»:

Ռասմուսսենն ակնկալում է սերտ համագործակցություն, որպեսզի դաշինքը կարողանա արդյունավետ գործել արագ փոփոխվող աշխարհի նոր սպառնալիքների դեմ, հաղորդում է Ինտերֆաքսը: