7 նոյեմբերի 2012 - 21:03 AMT
Թուրքիան և ԱՄՆ-ը կարող են թռիչքազերծ գոտի ստեղծել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիան և ԱՄՆ-ը քննարկում են թուրք-սիրիական սահմանին թռիչքազերծ գոտի ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է «Միլիեթ» թերթը: Պլանը, որի վերաբերյալ վերջնական որոշում պետք է ընդունի ԱՄՆ նախագահը, քննարկվել է ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի հանձնաժողովի նախագահ Մարտին Դեմպսիի՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ:

Թերթի տվյալներով, անվտանգության գոտին, որի տակ ենթադրվում է թռիչքների համար արգելված գոտի, պլանավորվում է ստեղծել թուրքական Կիլիսի և սիրիական Հալեպի միջև:

Այն հսկվելու է Թուրքիայի սահմանամերձ շրջաներում տեղակայված հակաօդային պաշտպանության «Patriot» երկու համակարգերի կողմից: