8 նոյեմբերի 2012 - 11:29 AMT
ՖԻԴԵ-ի խնդրանքով Մագնուս Կարլսենը դոպինգ-թեստ կանցնի

ՖԻԴԵ-ի համաշխարհային վարկանիշի առաջին համարը՝ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) կդառնա ՖԻԴԵ-ի «փորձնական» նախագծի մասնակիցը և դոպինգ-թեստ կանցնի:

Դոպինգ-թեստը շախմատում մեծ իմաստ չունի, բայց եթե պետք է՝ պետք է:

ՖԻԴԵ-ի նախաձեռնությունը պարզ բացատրություն ունի՝ կազմակերպությունը ցանկանում է դառնալ Օլիմպիական շարժման անդամ, իսկ դոպինգ-վերահսկողությունը անհրաժեշտ պայման է դրա համար:

«Իմ համար ցանկացած դոպինգ անընդունելի է: Եվ ես վստահում եմ իմ մրցակիցներին: Եվ հետո, դա քայքայում է օրգանիզմը»,-Կարլսենի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն:

Ըստ Մագնուսի, ավելի շատ նրան հիմա հուզում է հուշումների օգտագործումը շախմատիստների կողմից: